Բիզնեսը պետք է օն-լայն ռեժիմով հնարավորություն ունենա ծանոթանալու իրեն հետաքրքրող տեղեկատվությանը. վարչապետ
Տնտեսություն
13:33 10/11/2016
Հայաստան

Բիզնեսը պետք է օն-լայն ռեժիմով հնարավորություն ունենա ծանոթանալու իրեն հետաքրքրող տեղեկատվությանը. վարչապետ

Գործադիրի այսօրվա նիստում հանձնարարականներ ստացան նաև Կադաստրի պետական կոմիտեի ղեկավարն ու Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը:

Մասնավորապես, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանին հանձնարարեց տասնօրյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել Հանրային ծառայությունների վերաբերյալ՝ «երկրատեղեկատվական համակարգի միջոցով տեղեկությունները պարզ եղանակով  ստանալու վերաբերյալ»:

Անդրադառնալով Տնտեսական զարգացման և ներդրումներին նախարարին՝ վարչապետը նշեց, որ համագործակցելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ՝ մոնիտորինգի ենթարկել բիզնեսի՝ հանրային ծառայությունների միացման գործընթացը: Վարչապետը հանձնարարեց մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն՝ դրանց միացման խոչընդոտների վերացման և գործընթացի պարզեցման վերաբերյալ:

«Ինչի մասին է խոսքը. մենք պետք է մեր երկրում ունենանք օն-լայն ռեժիմով հնարավորություն, որպեսզի կամայական քաղաքացին, կամայական բիզնեսը, եթե ցանկանում է ինչ-որ կետում բիզնես ունենալ, ապա օն-լայն ռեժիմով տեղեկանա, թե  այս կամ այն վայրում կա՞ հնարավորություն, ենթակառուցվածքներ բիզնես ստեղծելու համար, թե ոչ: Դա վերաբերում է գազին, ջրին, էլեկտրաէներգիային և մնացած բոլոր տեղեկատվություններին: Կադաստրին առաջարկում ենք մատակարար ենթակառուցվածքների բիզնեսի ներկայացուցիչների հետ քննարկել, գուցե իրենք ևս մասնակցեն ֆինանսապես, որպեսզի այս տեղեկատվությունը հասանելի լինի»,- ասաց Կարեն Կարապետյանը:
 

Placeholder
Բիզնեսը պետք է օն-լայն ռեժիմով հնարավորություն ունենա ծանոթանալու իրեն հետաքրքրող տեղեկատվությանը. վարչապետ