Ստամբուլում արևմտահայերենով հրատարակվել է Վիլյամ Սարոյանի «Թութա՞կ ես, ծօ՛» պատմվածքների ժողովածուն
Մշակույթ
09:42 10/11/2016
Տարածաշրջան

Ստամբուլում արևմտահայերենով հրատարակվել է Վիլյամ Սարոյանի «Թութա՞կ ես, ծօ՛» պատմվածքների ժողովածուն

Ստամբուլում գործող հայկական «Արաս» հրատարակչության կողմից հրատարակվել է ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի պատմվածքների հիման վրա կազմված «Թութա՞կ ես, ծօ՛» գիրքը: Գիրքն արդեն տեղ է գտել «Արաս»-ի պաշտոնական կայքում: Այս մասին գրում է «Գանձասար»-ը:

Արևմտահայերենով հրատարակված ժողովածուի սրբագրմամբ և խմբագրմամբ զբաղվել են Հրակ Փափազյանն ու Սևակ Տեյիրմենջյանը:

Գիրքը հասցեգրված է ոչ միայն մեծահասակներին, նաև պատանիներին և մանուկներին:

Placeholder
Ստամբուլում արևմտահայերենով հրատարակվել է Վիլյամ Սարոյանի «Թութա՞կ ես, ծօ՛» պատմվածքների ժողովածուն