Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Անհայտ անձինք նռնակ են նետել Աթենքում Ֆրանսիայի դեսպանատան վրա, ինչի հետևանքով թեթև վնասված է ստացել մեկ ոստիկան: Լուրը գրում է «Ռիա նովոստի»-ին:
Ֆրանսիայի դեսպանատունը տեղակայված է Աթենքի կենտրոնում՝ Հունաստանի ԱԳՆ-ի, խորհրդարանի շենքերի մոտ։
Երկու անհայտ անձ մոտոցիկլետով մոտեցել են դեսպանատանը և նռնակ նետել, որը պայթել է մուտքի մոտ։ Բեկորային վնասվածք է ստացել դիվանագիտական առաքելության անվտանգության աշխատակիցը: Հարձակվողներն անմիջապես անհետացել են:
Այժմ թաղամասը փակ է, սահմանափակվել է Աթենքի կենտրոնական փողոցներով երթևեկությունը։
Աղբյուրի գրում է նաև, որ հունական լրատվամիջոցները Ֆրանսիայի դեպանատան վրա հարձակումը համարել են ահաբեկչական ակտ և կապել անարխիստների գործունեության հետ: