Հակառակորդի նահախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ-ն դիմել է պատասխան գործողությունների
Քաղաքական
09:45 11/11/2016
ԼՂՀ

Հակառակորդի նահախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ-ն դիմել է պատասխան գործողությունների

Նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 85 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1100 կրակոց: Այս մասին հայտնում են ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից: 

Շփման գծի հյուսիսային (Վերին Չայլու) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է ձեռքի հակատանկային նռնականետ (4 արկ) և 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ):

Հակառակորդի նահախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն:

 

 

Placeholder
Հակառակորդի նահախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ-ն դիմել է պատասխան գործողությունների