Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Ջուդիթ Ֆարնուորթին
Սպորտ
13:45 11/11/2016
Հայաստան

Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Ջուդիթ Ֆարնուորթին

Նորին Մեծության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը հանդիպում է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի ավագ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

«Ինքս, անձամբ լինելով Մանչեսթերից և հանդիսանալով Միացյալ Թագավորության դեսպանը Հայաստանում, անչափ ուրախ եմ, որ հայ ֆուտբոլիստը ներգրավված է բրիտանական հանրահայտ թիմում», - նշել է դեսպան Ֆարնուորթը:

Նա նաև շեշտել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» մեծ երկրպագու է, և Հենրիխ Մխիթարյանին մաղթել է ամենայն հաջողություններ` բրիտանական թիմում:

Ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ ուշադրության և բարեմաղթանքների համար՝ վստահեցնելով, որ ջանք չի խնայի թիմում լավագույնս հանդես գալու համար:

Placeholder
Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Ջուդիթ Ֆարնուորթին