«Պոբեդա»-ն  նոյեմբերի 21-ից  կսկսի  Մոսկվա-Գյումրի  ավիատոմսերի վաճառքը. «Ժամանակ»
Օրվա մամուլ
08:49 12/11/2016

«Պոբեդա»-ն նոյեմբերի 21-ից կսկսի Մոսկվա-Գյումրի ավիատոմսերի վաճառքը. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը տեղեկացել է, որ ռուսական  «Պոբեդա»  բյուջետային  ավիաընկերությունը ՝ լոու-քոսթերը, նոյեմբերի 21-ից  կսկսի դեպի  Մոսկվա-Գյումրի  ավիատոմսերի վաճառքը։ Ընկերությունը թռիչքներ կիրականացնի  «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան։

«Նախատեսվում է թռիչքներն իրականացնել  շաբաթական 3 անգամ՝ երեքշաբթի, հինգշաբթի և կիրակի։ Դրանք կատարվելու են  ցերեկային  ժամերին։  Իսկ դեկտեմբերի  15-ից  ընկերությունը  կսկսի  մշտական թռիչքները։ Մոսկվա-Գյումրի  մինիմալ արժեքով՝999 ռուբլիով կամ 16 դոլարով (7760 դրամ), սակայն ավիատոմսերը սահմանափակ են լինելու»,-նշել է թերթը:

 

Placeholder
«Պոբեդա»-ն նոյեմբերի 21-ից կսկսի Մոսկվա-Գյումրի ավիատոմսերի վաճառքը. «Ժամանակ»