Արմեն Մուրադյանը Բժշկական համալսարանում կադրային ջարդ է սկսել.«Ժամանակ»
Օրվա մամուլ
09:02 12/11/2016

Արմեն Մուրադյանը Բժշկական համալսարանում կադրային ջարդ է սկսել.«Ժամանակ»

Թեև առողջապահության նախկին նախարար  Արմեն Մուրադյանը դեռևս  Երևանի պետական բժշկական համալսարանի  ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն է,  սակայն սկսել է կադրային ջարդը. գրել է «Ժամանակ»-ը:

«Այն մեկնարկել է առանցքային  պաշտոններից։ «Ժամանակ»-ի  տեղեկություններով՝  օրերս աշխատանքից ազատել է  բուհի  աշխատակազմի ղեկավարին։  Այս հաստիքում տեղավորել է ոչ վաղ  անցյալում իր կողմից  Առողջապահության նախարարի  խորհրդական նշանակված  Էդուարդ Բարսեղյանին,  որը բացի իր հիմնական գործառույթից,  նաև դավթաշեն համայնքի թիվ  20 պոլիկլինիկայի  տնօրենն էր։  Այսօր թերթի զանգին ի պատասխան՝  պոլիկլինիկայից ասել են, որ  Բարսեղյանն արդեն  տեղափոխվել է  համալսարան՝ աշխատանքի»,-հավելել է թերթը:

Placeholder
Արմեն Մուրադյանը Բժշկական համալսարանում կադրային ջարդ է սկսել.«Ժամանակ»