2017-ին նախատեսվում է յոթ պատմամշակութային հուշարձանի վերականգնում
Մշակույթ
16:46 12/11/2016
Հայաստան

2017-ին նախատեսվում է յոթ պատմամշակութային հուշարձանի վերականգնում

«2017 թվականի բյուջեով պատմամշակութային հուշարձանների վերականգնման  համար նախատեսված ֆինանսական միջոցներն ուղղվելու են 7 պատմամշակութային հուշարձանի ամբողջական վերականգնմանըև կառուցմանը՝ ենթակառուցվածքների հետ միասին»,- Աղձքում լրագրողների հետ զրույցում ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Նրա խոսքով՝ արդեն հաջորդ տարի այս ժամանակաշրջանում 7 պատմամշակութային  հուշարձան կլինեն նաև զբոսաշրջային վայրեր:

«Եթե յուրաքանչյուր տարի կարողանանք 7-10 հուշարձան հանձնել զբոսաշրջությանը, կարծում եմ բավականին լավ ցուցանիշ կարող ենք արձանագրել»,- ասաց նախարարը:

Յոթ հուշարջաններից Ա. Ամիրյանը նշեց միայն Մխիթար Գոշի դամբարանը, մյուս 6-ը դեռ քննարկման փուլում է:

«Ունենք տարբերակներ, քննարկում ենք, թե որն  ավելի շահեկան կլինի՝ հաշվի առնելով նաև հյուսիս-հարավ ավտոճանապարհը, ենթակառուցվածքները»,- ասաց մշակույթի նախարարը:

Նշենք, որ մշակութային ծառայությունների համար 2017 թ. բյուջեի նախագծով նախատեսված են 13,798.0 մլն դրամ հատկացումներ` 2016 թվականի 14,211.8 մլն դրամի դիմաց: Հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնման և պահպանման գծով 2017 թ. համար նախատեսված են 410.6 մլն դրամ հատկացումներ` 2016 թ. 473.5 մլն դրամի դիմաց:

 

Placeholder
2017-ին նախատեսվում է յոթ պատմամշակութային հուշարձանի վերականգնում