ՆԱՄ-ում բացվելու է Հայկ Մելքոնյանի «Մոռացված իրերի աշխարհ» խորագրով  ցուցահանդեսը
Մշակույթ
11:00 14/11/2016
Հայաստան

ՆԱՄ-ում բացվելու է Հայկ Մելքոնյանի «Մոռացված իրերի աշխարհ» խորագրով ցուցահանդեսը

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Հայկ Մելքոնյանի «Մոռացված իրերի աշխարհ» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին արվեստի միությունից:

Հեղինակը «Մոռացված իրերի աշխարհ» խորագրի ներքո ներկայացնում է նկարներ, որոնք պատմում են հին և մոռացված իրերի մասին: Սա Հայկ Մելքոնյանի՝ 4 մասից բաղկացած ցուցահանդեսի վերջին մասն է:

Ավելի վաղ «Նարեկացի» արվեստի միությունում ներկայացվել են հեղինակի «Քարացած ժամանակ», «Մի դիմանկարի պատմություն», «Իմ երազների աշխարհը» խորագրերով ցուցահանդեսները: 

 

Placeholder
ՆԱՄ-ում բացվելու է Հայկ Մելքոնյանի «Մոռացված իրերի աշխարհ» խորագրով ցուցահանդեսը