ՌԴ նախագահը հաստատել Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միացյալ խմբավորում ստեղծելու համաձայնագիրը
Քաղաքական
11:18 14/11/2016

ՌԴ նախագահը հաստատել Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միացյալ խմբավորում ստեղծելու համաձայնագիրը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Հայաստանի հետ զինված ուժերի միացյալ խմբավորում ստեղծելու մասին համաձայնագրի նախագիծը: Այս մասին գրում է «Տասս»-ը: 

Նա հանձնարարել է  ՌԴ պաշտպանության նախարարությանը ՀՀ պաշտպանության ու արտաքին գործերի նախարարությունների հետ բանակցություններ սկսել և ձեռք բերված պայմանավորվածությունների  արդյունքում ստորագրել համաձայանգիրը:

Ըստ համաձայնագրի,  խմբավորման ստեղծման նպատակը Կովկասյան տարածաշրջանում կողմերի անվտանգության ապահովումն է:  Այն կկնքվի 5 տարի ժամկետով և ավտոմատ կերպով կերկարձագվի, եթե կողմերից ոչ մեկը դրանից դուրս գալու ցանկություն չհայտնի: Ստեղծվող խմբավորման հիմնական նպատակը կլինի հետ մղել հարձակումը կողմերից որևէ մեկի վրա, ինչպես նաև պաշտպանել Հայաստանի և Ռուսաստանի պետական սահմանները:

 

Placeholder
ՌԴ նախագահը հաստատել Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միացյալ խմբավորում ստեղծելու համաձայնագիրը