Կառավարությունում վերջին շտրիխներն են անում կառուցվածքային փոփոխությունների հետ կապված. «Հրապարակ»
Օրվա մամուլ
08:25 15/11/2016

Կառավարությունում վերջին շտրիխներն են անում կառուցվածքային փոփոխությունների հետ կապված. «Հրապարակ»

«Հրապարակ»-ի  տեղեկություններով՝ կառավարությունում վերջին շտրիխներն են անում կառուցվածքային փոփոխությունների հետ կապված: Արդեն համադրել են նախարարությունների կառուցվածքները, նայել՝ կա՞ն արդյոք կրկնվող մարմիններ, տեսչություններ, անկարևոր կառույցներ, որոնց գործառույթը կարող են փոխանցել այլ մարմնի: Արդյունքում կրճատումներ կլինեն, կլուծարվեն, կմիավորվեն առանձին մարմիններ։

«Խոսքը թե նախարարությունների, թե առանձնացված կամ կից ստորաբաժանումների մասին է: Կրճատումների նախնական տարբերակն արդեն ուղարկվել է նախարարություններ: Մինչև նոյեմբերի վերջ փաստաթուղթը վերջնական տեսքի կբերեն, և նախարարությունների կայքերում կտեղադրվի նոր կառուցվածքը: Այս փոփոխությունների արդյունքում շատերը կկորցնեն իրենց աշխատանքը կամ կհայտնվեն նոր կառույցում՝ նոր ղեկավարի ենթակայությամբ»,-հավելել է թերթը:

Placeholder
Կառավարությունում վերջին շտրիխներն են անում կառուցվածքային փոփոխությունների հետ կապված. «Հրապարակ»