Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ավարտվել են «Փարքինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ընկերությունների հետ բանակցությունները
Արդեն իսկ ավարտվել են բանակցությունները «Փարքինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ընկերությունների հետ: Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հայտարարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 2-ին ՀՀ Նախագահի կողմից արված առաջարկության կատարմանը:
Բանակցությունները եղել են սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը համայնքային կառույցներին անցնելու ուղղությամբ, որոնց արդյունքները ներկայացվել է ՀՀ կառավարությանը:
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանին հանձնարարվել է առաջիկայում հանրությանը ներկայացնել այդ մասով Երևանի քաղաքապետարանի քայլերի հաջորդականությունը:
«Մեր կողմից կատարվող բոլոր քայլերը պետք է լինեն թափանցիկ: Բացի այդ, մեր բնակչությունը պետք է հստակ իմանա, թե ինչ կարող է ակնկալել կատարվող փոփոխությունից», - շեշտել է Տարոն Մարգարյանը: