Օրնելա Մուտին սիրահարվել է ռուս տղամարդու և տեղափոխվել Մոսկվա
Մշակույթ
09:59 15/11/2016

Օրնելա Մուտին սիրահարվել է ռուս տղամարդու և տեղափոխվել Մոսկվա

Իտալացի դերասանուհի Օրնելա Մուտին տեղափոխվել է Մոսկվա, որտեղ ձեռք է բերել երեք սենյականոց բնակարան Ամենափրկիչ Քրիստոս եկեղեցու կողքին։ Այդ մասին տեղեկացնում է «kp.ru»-ն։

Նա ասել է, թե որոշել է ստանալ ռուսական քաղաքացիություն, քանի որ սիրահարվել է ռուս տղամարդու։ Սակայն գեղեցկուհի դերասանուհին առայժմ չի հրապարակել տղամարդու անունը։

Մուտիի՝ Ռուսաստանի քաղաքացի դառնալու մասին նոյեմբերի սկզբին հայտարարել է Ալեքսանդր Ռեվան։

Նա նշել էր, որ իտալացի աստղը այդ մասին խոսել է իրենց համատեղ «Ինչպես Չելենտանոն» տեսահոլովակի պրեմիերայի ժամանակ։

Placeholder
Օրնելա Մուտին սիրահարվել է ռուս տղամարդու և տեղափոխվել Մոսկվա