Աշխարհի չեմպիոնության մրցախաղում ուժերը դեռ հավասար են
Սպորտ
16:40 15/11/2016
Աշխարհ

Աշխարհի չեմպիոնության մրցախաղում ուժերը դեռ հավասար են

Նյու Յորքում կայացել է շախմատի աշխարհի չեմպիոնության մրցախաղի Մագնուս Կարլսեն – Սերգեյ Կարյակին մենամարտի 3-րդ տուրը։ Խաղը տևել է 7 ժամ, որի ընթացքում խաղացվել է 78 քայլ։

Ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, պայքարը եղել է բավականին լարված, միևնույն ժամանակ հետաքրքիր և  անսպասելի։ Խաղացվել է իսպանական պարտիայի անտիբերլինյան տարբերակը։

7 ժամ տևած պայքարից հետո կողմերն ի վերջո համաձայնվել են կիսել միավորը: 3 տուրից հետո հաշիվը հավասար է՝ 1․5-1․5։

Placeholder
Աշխարհի չեմպիոնության մրցախաղում ուժերը դեռ հավասար են