Կաշառք ստանալիս ձերբակալվել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարը
Իրավունք
09:31 15/11/2016

Կաշառք ստանալիս ձերբակալվել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարը

Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՌԴ տնտեսական զարգացման նախարար  Ալեքսեյ Ուլուկաևի նկատմամբ. Նախարարը մեղադրվում է խոշոր չափի՝ 2 մլն դոլար, կաշառք վերցնելու համար։

Քննչական կոմիտեցի հայտնել են, որ նախարարի նկատմամբ հարուցված քրեական գործը կապ ունի նավթային «Բաշնեվթ» ընկերության բաժնետոմսերի փաթեթը գնելու վերաբերյալ «Ռոսնեֆթ»-ի գործարքի հետ։

Էկոնոմիկայի նախարարությունը պետք է այդ գործարքի վերաբերյալ դրական գնահատական տար։ «Խոսք է գնում «Ռոսնեֆթ»-ի ներկայացուցիչներից կաշառք պահանջելու վերաբերյալ», - «РИА Новости» գործակալությանն հայտարարել է ՔԿ մամուլի խոսնակ Սվետլանա Պետրենկոն։

Նա նաև ասել է, որ նախարարը ձերբակալվել է հենց կաշառքը ստանալու պահին, նախարարությունում։

Ըստ աղբյուրի, ուժայինները ձերբակալումն իրականացրել են նախարարի ու նրա մերձավորների հեռախոսազրույցների գաղտնալսումից հետո։

Առաջիկայում նրա նկատմամբ մեղադրանք կառաջադրվի։

Placeholder
Կաշառք ստանալիս ձերբակալվել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարը