Տարոն Մարգարյանի աներորդին 6 տուն ունի. ՀԺ
Օրվա մամուլ
08:53 16/11/2016

Տարոն Մարգարյանի աներորդին 6 տուն ունի. ՀԺ

ԱԺ պատգամավոր  Ռոբերտ Սարգսյանը,  որը Երևանի քաղաքապետ  Տարոն Մարգարյանի աներորդին է,  Բարձրաստիճան  պաշտոնատար անձանց  էթիկայի  հանձնաժողով է ներկայացրել  իր գույքը,  եկամուտների հայտարարագիրը։ 

«Պարզվում է, Ռոբերտ  Սարգսյանը  ապրում է բացառապես  աշխատավարձով (7 մլն դրամ)։  Ի դեպ, իր դրամական միջոցների մասին  նա որևէ նշում  չի կատարել։  Պատգամավորի նախորդ տարիների հայտարարագրերի  ուսումնասիրությունից  պարզ է դառնում, որ  նա որպես անշարժ գույք ունի  բազմաբնակարան շենքերում 6 բնակարան,  1 առանձնատուն,  4 հողամաս։  2012-ին նա ունեցել է  3 ավտոմեքենա՝ 1 Audi A4, 1 Mitsubishi Pajero և 1  Vaz 2121 տեսակի  ավտոմեքենա,  իսկ 2014-ին նա  35 հազար դոլարով գնել է  Mercedes-Benz G500 տեսակի մեքենա»,-գրել է «Հայկական ժամանակ»-ը։

Placeholder
Տարոն Մարգարյանի աներորդին 6 տուն ունի. ՀԺ