2017 թվականի պետական բյուջեով «դեմոգրաֆիկ» ծախսեր նախատեսված չեն
Առողջություն
17:53 16/11/2016
Հայաստան

2017 թվականի պետական բյուջեով «դեմոգրաֆիկ» ծախսեր նախատեսված չեն

Կառավարությունում, նախարարությունում մտահոգված ենք դեմոգրաֆիկ իրավիճակի մեջ բեկման մտցնելու հարցով,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց առողջապահության  նախարար Լևոն Ալթունյանը՝ պատասխանելով պատգամավոր Հեղինե Բիշարյանի հարցին դեմոգրաֆիկ իրավիճակի հետ կապված, մասնավորապես՝  ինչպե՞ս կարելի է օգնել այն զույգերին, որոնք արհեստական բեղմնավորման կարիք ունեն, քանի որ  3500-5000 դոլար է անհրաժեշտ լինում, իսկ երիտասարդ ընտանիքների համար դա լուրջ խնդիր է:

Պատգամավորը նշեց, որ 2017 թվականի պետական բյուջեով այդ հարցի լուծման հետ կապված հատկացումներ նախատեսված չեն:

«Արհեստական բեղմնավորման հետ կապված որոշ ֆունկցիաների տարրերը տեղափոխված են արտահիվանդանոցային կամ դժվարամատչելի ծառայությունների ներքո: Բացի դրանից՝ դրանց արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ  կարող ենք ապահովել մի քիչ ավելի շատ բնակչության քանակ, քան մինչ այս»,- ասաց նախարարը:

Լ. Ալթունյանն առաջարկեց հետաքրքված պատգամավորներին մի օր հավաքվել և  քննարկել, ըստ առաջնահերթությունների դասելով այն ծախսերը, որոնք կպլանավորեն առաջիկայում:

Placeholder
2017 թվականի պետական բյուջեով «դեմոգրաֆիկ» ծախսեր նախատեսված չեն