2017թ-ի հունվարի 1-ից ազատ տնտեսական գոտիներում ստեղծված արտադրանքը ԵԱՏՄ մուտք կգործի մաքսազերծվելուց հետո
Տնտեսություն
18:46 16/11/2016
Հայաստան

2017թ-ի հունվարի 1-ից ազատ տնտեսական գոտիներում ստեղծված արտադրանքը ԵԱՏՄ մուտք կգործի մաքսազերծվելուց հետո

Հայաստանի ոսկերչության ոլորտի զարգացման ուղղությամբ ձեռնարկվում են մի շարք ծրագրեր: Այս մասին այսօր Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ  տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Անդրադառնալով ոսկերչության ոլորտում ՓՄՁ-ների գործունեությանը՝ նախարարը նշեց, որ պետք է բոլորի համար ստեղծել հավասար պայմաններ:  «Այսօր «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում, որը հիմնականում շահագործվում է ոսկերչական գործունեության արտադրանքի ստեղծման և արտահանման նպատակով, մուտքը բոլորի համար ազատ է»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ այս պահին  ԱՏԳ-ում գրանցված է ընդամենը 6 կազմակերպություն:

Ըստ Սուրեն Կարայանի՝  ԵԱՏՄ անդամակցության ժամանակ հնարավորություն էր ընձեռնվել, որպեսզի ազատ տնտեսական գոտիներում ստեղծված արտադրանքը, որը չափանիշների համաձայն՝ կարող է համարվել հայկական ծագման, կարող էր առանց մաքազերծման մուտք գործել ԵՏՄ:

«Սակայն այդ դրույթը վերջանում է 2016 թվականի վերջին, և 2017թ-ի  հունվարի 1-ից սկսած բոլոր այն ապրանքները, որոնք կարտադրվեն ազատ տնտեսական գոտիներում, ցավոք սրտի, մուտք կգործեն ԵՏՄ մաքսազերծվելուց հետո»,- ընդգծեց նախարարը:

 

Placeholder
2017թ-ի հունվարի 1-ից ազատ տնտեսական գոտիներում ստեղծված արտադրանքը ԵԱՏՄ մուտք կգործի մաքսազերծվելուց հետո