Հակառակորդը հրադադարի  ռեժիմը խախտել է 85 անգամ. ԼՂՀ ՊՆ
Քաղաքական
09:32 16/11/2016
ԼՂՀ

Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 85 անգամ. ԼՂՀ ՊՆ

Նոյեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 85 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1100 կրակոց: ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայության հաղորդմամբ, շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի վրա ադրբեջանական զինուժը կիրառել է 60 (15 արկ) և 82 միլիմետրանոց ականանետեր (5 արկ), ձեռքի հակատանկային (1 արկ) և ենթափողային նռնականետեր (1 արկ): 

ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

 

Placeholder
Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 85 անգամ. ԼՂՀ ՊՆ