Խառնաշփոթ` Հանրային հեռուստաընկերությունում. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
08:32 17/11/2016

Խառնաշփոթ` Հանրային հեռուստաընկերությունում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս օրերին  Հանրային հեռուստաընկերությունում  խառնաշփոթ է։  Հանրային հեռուստաընկերության լրատվական ու  վերլուծական հաղորդումների նոր տնօրենի նշանակումից հետո  կադրային փոփոխություններ են ընթանում։  Երեկ հայտնի է դարձել, որ  Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական» ծրագրի հաղորդավար  Նվեր Մնացականյանը հեռացվել է աշխատանքից։ 

Նա հայտնել էր.«Նոր մարդիկ են եկել,  որոնք ուզում են իրենց թիմով աշխատել,  նոր ոճով աշխատել,  իրենց ձեռագրով աշխատել։ Անկեղծ ասած՝ ողջունում եմ  իրենց ձեռագիրն ու աշխատանքը»։

 «Ժողովուրդ»-ին տեղեկություններ են հասել, որ  Նվեր Մնացականյանից հետո  Հանրային հեռուստաընկերությունը կլքի  հաղորդավար-մեկնաբան  Զարուհի Ռշտունին, ով Գևորգ Ալթունյանի բարեկամն է։  Թերթը հիշեցրել է, որ   Գևորգ Ալթունյանը զբաղեցնում էր Հայաստանի հանրային հեռուստաընկերության  լրատվական ու վերլուծական  հաղորդումների տնօրենի պաշտոնը։  Այդ պաշտոնն այժմ զբաղեցնում է Հարություն Հարությունյանը։

 

Placeholder
Խառնաշփոթ` Հանրային հեռուստաընկերությունում. «Ժողովուրդ»