Վիգեն Սարգսյանը  ՀՀԿ-ում շարքային  կուսակցական չի լինելու.«Ժողովուրդ»
Օրվա մամուլ
08:53 17/11/2016

Վիգեն Սարգսյանը ՀՀԿ-ում շարքային կուսակցական չի լինելու.«Ժողովուրդ»

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը  ՀՀԿ-ում շարքային  կուսակցական չի լինելու։  Ինչպես հայտնի է՝  նախօրեին լրատվամիջոցների ղեկավարների հետ  հանդիպման ժամանակ  ՀՀ պաշտպանության նախարար,  ողջ կյանքում պետական պաշտոններ զբաղեցրած,  անկուսակցական Վիգեն Սարգսյանը  հայտարարել է, որ  առաջիկայում պատրաստվում է դիմում գրել  իշխող  հանրապետական կուսակցությանը՝  խնդրելով իրեն անդամագրել  կուսակցության շարքերը։ 

ՀՀԿ-ի մոտ կանգնած «Ժողովուրդ»-ի աղբյուրները  տեղեկացրել են, որ  Վիգեն Սարգսյանը  համագումարին ընդառաջ կդառնա  Հանրապետական կուսակցության անդամ,  ապա համագումարով կընտրվի  կուսակցության գործադիր մարմնի անդամ։ Սա կուսակցության բարձրագույն մարմինն է, որտեղ պարբերաբար հանդիպումներ են տեղի ունենում  և կայացվում են կարևորագույն որոշումներ։

 

Placeholder
Վիգեն Սարգսյանը ՀՀԿ-ում շարքային կուսակցական չի լինելու.«Ժողովուրդ»