Հովիկ Աբրահամյանին չէին հրավիրել ինքնակառավարման մարմինների ստեղծման 20–ամյակին. «Փաստ»
Օրվա մամուլ
08:56 17/11/2016

Հովիկ Աբրահամյանին չէին հրավիրել ինքնակառավարման մարմինների ստեղծման 20–ամյակին. «Փաստ»

Օրեր առաջ Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ստեղծման 20–ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառման մասնակիցների ցանկն ու բովանդակությունը հարցեր են առաջացրել:

«Փաստ»-ի տեղեկություններով` հրավիրյալների ցանկում չի ընդգրկվել 2000–2008 թթ. տարածքային կառավարման ոլորտը ղեկավարած նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով համարվում է Հայաստանում ՏԻՄ ոլորտը զրոյից կայացնելու և զարգացնելու հիմնական դերակատարներից մեկը:

«Փաստորեն ժամանակները փոխվել են, և կադրերից բացի պետական միջոցառումների հյուրերի ցանկը ևս ձևավորվում է ըստ ճաշակի: Իսկ թե ինչն է նմանատիպ դեմարշի պատճառը, մնում է միայն ենթադրել»,-հավելել է թերթը:

 

Placeholder
Հովիկ Աբրահամյանին չէին հրավիրել ինքնակառավարման մարմինների ստեղծման 20–ամյակին. «Փաստ»