Հայաստանի ազգային գաղափարն ամուր, ուժեղ պետության կառուցումն է. Սերժ Սարգսյան
Քաղաքական
13:00 17/11/2016
Հայաստան

Հայաստանի ազգային գաղափարն ամուր, ուժեղ պետության կառուցումն է. Սերժ Սարգսյան

Հայաստանի ազգային գաղափարն ամուր, ուժեղ պետության կառուցումն է, որը չի ունենա խնդիրներ հարևան երկրների հետ: Այս մասին «Սպուտնիկ Արմենիա» գործակալության հետ զրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ո՞րն է ազգային գաղափարը: Ուժեղ պետություն դառնալը: Ամուր պետությունը դառնալը: Խնդիրներ չունենալ ոչ Ադրբեջանի, ոչ Թուրքիայի հետ», - ասել է Հայաստանի նախագահը:

Նախագահի խոսքով` ինքը երազում է, որ Եվրոպայից մարդիկ ժամանեն Հայաստան և տեսնեն, որ երկիրը զարգանում է:

«Ես ուզում եմ (դա, թերևս, իմ ամենաանհավանական երազանքն է), որպեսզի բոլոր հայերը հավաքվեն Հայաստանում։ Հասկանո՞ւմ եք, թե դա ինչ շատ կլինի։ Երբ նրանք բոլորն, իրականում, հավաքվեն՝ նույն հարցի շուրջ չորս կարծիք կլինի։ Բայց, փոխարենը, հարմարավետ կլինի։ Մենք ուժեղ ենք միասին», - հավելել է նախագահը:

Placeholder
Հայաստանի ազգային գաղափարն ամուր, ուժեղ պետության կառուցումն է. Սերժ Սարգսյան