Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 270 կրակոց. ԼՂՀ ՊՆ
Քաղաքական
09:37 17/11/2016
ԼՂՀ

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 270 կրակոց. ԼՂՀ ՊՆ

Նոյեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 35 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 270 կրակոց: Այս մասին հայտնում են ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից: 

ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

 

 

Placeholder
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 270 կրակոց. ԼՂՀ ՊՆ