«Ռուսիանո» անվան հեղինակն, իրականում, Հայաստանի վարչապետն է
Աշխարհում
15:05 17/11/2016
Աշխարհ

«Ռուսիանո» անվան հեղինակն, իրականում, Հայաստանի վարչապետն է

Երեկ ռուսական լրատվամիջոցներով տարածված տեղեկությունը, թե ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հումորային ռեպլիկ է արել՝ առաջարկելով «ամերիկանո»-ն անվանափոխել «ռուսիանո»-ի, պարզվեց թյուրիմացություն է եղել:

Իրականում, ինչպես պարզել են բլոգերները, այդ «ռուսիանո» անվան առաջարկությունը հնչեցրել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նիստի արդյունքներով փաստաթղթերի ստորագրումից, երբ Մեդվեդևը գովել է բելառուսցի գործընկերներին՝ իրենց «բացառիկ կառուցողական» պահելու համար, ի պատասխան Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը ասել է, որ դրա պատճառը եղել է սուրճը։ «Կոբյակովն ասում է՝ ինձ տվեք ամերիկանո։ Դա քաղաքականապես ոչ կոռեկտ է հնչում», -արձագանքել է Մեդվեդևը՝  առաջարկելով գործընկերներին անվանափոխել սուրճը։

Հենց այդ ժամանակ Հայաստանի վարչապետը, ինչպես երևում է տեսանյութում, հնչեցրել է «ռուսիանո» բառը:

Placeholder
«Ռուսիանո» անվան հեղինակն, իրականում, Հայաստանի վարչապետն է