Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի 18-20-րդ դդ. ռուս և խորհրդային նկարիչների գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը
Մշակույթ
10:06 17/11/2016
Հայաստան

Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի 18-20-րդ դդ. ռուս և խորհրդային նկարիչների գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը

Հայաստանի ազգային պատկերասրահում  նոյեմբերի 25-ին կբացվի 18-20-րդ դարերի ռուս և խորհրդային նկարիչների գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը: Ազգային պատկերասրահից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ ցուցադրությունը ներառում է 226 աշխատանք` պատկերասրահում պահվող 18-20-րդ դարերի ռուսական գրաֆիկայի և խորհրդային նկարիչների ջրանկարների ու գծանկարների ավելի քան 500 ստեղծագործություններից: 

Թանգարանի հավաքածուն ներառում է 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայտնի նկարիչների բազում գլուխգործոցներ: Լայնորեն ներկայացվում է այդ սահմանային ժամանակահատվածի վարպետների բարդ և բազմանշանակ աշխարհը՝ Կ. Բրյուլով, Ա. Իվանով, Ա. Օռլովսկի. Բռունի, Վ. Շտերենբերգ, Մ. Վռուբել, Վ. Բորիսով-Մուսատով, Վ. Սերով, Մ. Նեստերով, Վ. Կանդինսկի, Պ. Կոնչալովսկի և շատ այլ նկարիչներ, որոնք աչքի են ընկնում իրենց անհատական աշխարհայացքով և պլաստիկական մարմնավորման հնարավորություններով: Նշանակալից են նաև նկարիչների հայկական թեմաներով պատկերները, որոնք կազմում են հավաքածուի ուշագրավ մասերից մեկը:

Ռուս և խորհրդային վարպետների աչքերով Հայաստանը ներկայացնող աշխատանքները վկայում են, թե ինչ անկեղծ հետաքրքրություն են տածել ռուսական մշակույթի լավագույն ներկայացուցիչները Հայաստանի նկատմամբ:

Placeholder
Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի 18-20-րդ դդ. ռուս և խորհրդային նկարիչների գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը