Յանուկովիչը դատարանում ցուցմունք կտա
Իրավունք
09:18 17/11/2016

Յանուկովիչը դատարանում ցուցմունք կտա

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը նոյեմբերի 25-ին տեսակամուրջի միջոցով ցուցմունք կտա Կիևում 2014-ի փետրվարի 20-ին տեղի ունեցած մասսայական անկարգությունների վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում որպես վկա: Այդ մասին «РИА Новости» գործակալությանն ասել է Յանուկովիչի փաստաբան Վիտալի Սերդյուկը:

Ըստ աղբյուրի, ավելի վաղ Ուկրաինան հարցում էր ուղարկել ռուսական կողմին հարցաքննության կանչելու համար: ՌԴ արդարադատության նախարարությունը հաստատել էր Ուկրաինայից ստացված դիմումը:

«Սվյատոշինյան շրջանային դատարանը ծանուցում է ստացել ռուսական կողմից ու նշանակել դատական նիստի օր՝ նոյեմբերի 25-ին, որտեղ էլ իրականացվելու է Յանուկովիչի հարցաքննությունը տեսակամուրջի միջոցով: Յանուկովիչն, իհարկե, նիստին կգա, քանզի ինքն է եղել հարցաքննության նախաձեռնողը», -հայտարարել է Սերդյուկը:

Ըստ փաստաբանի, մնում է հարցաքննության տեխնիկական մասն ապահովվի, և փաստաբանը կասկածներ է հայտնել, որ ուկրաինական կողմը կկարողանա ապահովել տեսակամուրջի տեխնիկական մասը:

Placeholder
Յանուկովիչը դատարանում ցուցմունք կտա