«Սասնա ծռեր» զինված խմբի 2 անդամի ցմահ ազատազրկում է սպասվում. ՀԺ
Օրվա մամուլ
09:04 18/11/2016

«Սասնա ծռեր» զինված խմբի 2 անդամի ցմահ ազատազրկում է սպասվում. ՀԺ

«Հայկական ժամանակ»-ի տեղեկացմամբ՝ ցմահ ազատազրկում է սպասվում  «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ  Սմբատ Բարսեղյանին։  Թերթին հայտնի դարձավ, որ նա մեղադրվում է ոչ միայն ոստիկան  Յուրի Տեփանոսյանի, այլ նաև ոստիկանության գնդապետ  Արթուր Վանոյանի  սպանության համար։  Նրա պաշտպան  Հայկ Ալումյանը  դեռ որևէ  մեկնաբանություն չի տալիս, սիկ ՀՔԾ-ն էլ լռում է։  Վանոյանը, հիշեցնենք, սպանվել է հենց ՊՊԾ գնդի գրավման օրը։

«Ցմահ ազատազրկում է սպառնում նաև  ՊՊԾ գնդի գրավման օրը  ծանր վիրավորում ստացած ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ մեղադրվող  Արմեն Բիլյանին։ Նա նույնպես մեղադրվում է վերը նշված հոդվածներով»,-հավելել է թերթը:

Placeholder
«Սասնա ծռեր» զինված խմբի 2 անդամի ցմահ ազատազրկում է սպասվում. ՀԺ