Սեյրան Օհանյանի առաջիկա  ծրագրերը պարզ  կդառնան  հաջորդ ամսվա  վերջում. «Ժամանակ»
Օրվա մամուլ
08:35 18/11/2016

Սեյրան Օհանյանի առաջիկա ծրագրերը պարզ կդառնան հաջորդ ամսվա վերջում. «Ժամանակ»

Պաշտպանության նախկին  նախարար Սեյրան Օհանյանի առաջիկա  ծրագրերը պարզ  կդառնան  ոչ ավելի շուտ, քան  հաջորդ ամսվա  վերջում։  Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:

«Վիկտոր Դալլաքյանին մոտ կանգնած  աղբյուրները հայտնում են, որ  շարունակում է հավաստիացնել  իր կողմից  դեկտեմբերի 20-ին նշանակված  կուսակցության համագումարում  Սեյրան Օհանյանը ընտրվելու է  կուսակցության նախագահ։  Մամուլը գրում է, որ  որոշում կա Օհանյանին վստահել  հայ-ռուսական միացյալ  զորախմբի հրամանատարությունը, սակայն դա դժվար թե իրականություն դառնա,  քանի որ  նախկին նախարարը  կորցրել է  վստահությունը Սերժ Սարգսյանի մոտ»,-մեկնաբանել է թերթը։

Placeholder
Սեյրան Օհանյանի առաջիկա ծրագրերը պարզ կդառնան հաջորդ ամսվա վերջում. «Ժամանակ»