ՀՀԿ-ից Հովիկ Աբրահամյանին հասկացրել են, որ դեմ են նրա որդու առաջադրմանը. «Ժամանակ»
Օրվա մամուլ
08:43 18/11/2016

ՀՀԿ-ից Հովիկ Աբրահամյանին հասկացրել են, որ դեմ են նրա որդու առաջադրմանը. «Ժամանակ»

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ չի մասնակցել  ՀՀԿ ԳՄ նիստին, սակայն, «Ժամանակ»-ի տեղեկություններով Աբրահամյանը Հայաստանում է։  Թերթին հաջողվել է պարզել, որ  Հովիկ Աբրահամյանը որոշել է ռեյտինգային կարգով  Արարատում ՀՀԿ-ից առաջադրել որդուն՝  Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանին։ ՀՀԿ-ում այս նախաձեռնությանը դեմ են։ 

«Հովիկ Աբրահամյանին կուսակցությունում հասկացրել են, որ  կողմ կլինեն, եթե  Արարատից հենց ինքը՝  Արգամիչն առաջադրվի։  ՀՀԿ-ի թերթի աղբյուրները  վստահ են, որ  եթե նրան  հաջողվի որդուն  բերել ԱԺ,  նրա ջանքերը կուղղվեն 2017-ի Երևանի ավագանու ընտրություններում  Արգամ Աբրահամյանին  Երևանի  ավագանու ՀՀԿ ցուցակը գլխավորելու աշխատանքներին»,-գրել է թերթը։

 

Placeholder
ՀՀԿ-ից Հովիկ Աբրահամյանին հասկացրել են, որ դեմ են նրա որդու առաջադրմանը. «Ժամանակ»