Կառավարությունում բարձր պաշտոններ զբաղեցնող անկուսակցականները կանդամագրվեն ՀՀԿ-ին. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
08:35 18/11/2016

Կառավարությունում բարձր պաշտոններ զբաղեցնող անկուսակցականները կանդամագրվեն ՀՀԿ-ին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝  նոր ձևավորված կառավարությունում բարձր պաշտոններ զբաղեցրած անձինք, այդ թվում նախարարները՝որոնք Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ չեն, մինչև նոյեմբերի 26-ը կայանալիք ՀՀԿ համագումարը մեկ մարդու պես կանդամագրվեն Հայաստանի հանրապետական կուսակցության շարքերը:

«Իհարկե, մինչ այս նրանք բոլորը տարբեր առիթներով ասել են«,  որ չեն լինելու ՀՀԿ-ական, բայց ճակատագիրը նրանց հանդեպ բավականին դաժան է: Վերջին վառ օրինակը ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն էր,  ով երեկ հաստատեց տեղեկությունը, որ արդեն հանրապետական է դառնում: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ևս Հանրապետական կուսակցության անդամ կդառնա»,-գրել է թերթը:

Placeholder
Կառավարությունում բարձր պաշտոններ զբաղեցնող անկուսակցականները կանդամագրվեն ՀՀԿ-ին. «Ժողովուրդ»