Առ այսօր կրճատվել է 791 ծառայողական մեքենա. Վաչե Գաբրիելյան
Տնտեսություն
14:09 18/11/2016
Հայաստան

Առ այսօր կրճատվել է 791 ծառայողական մեքենա. Վաչե Գաբրիելյան

«Ազգային ժողովում քննարկումների ընթացքում պատգամավորների կողմից արծարծված թեմաները, ըստ էության, տեղ են գտել, շարունակաբար տեղ են գտնելու կառավարության ծրագրերում»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում 2017 թվականի բուջեի նախագծի քննարկմանն ունեցած արտահերթ ելույթում ասաց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Նրա խոսքով՝ նոր ստեղծվող ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնն առավել մանրամասն մշակելու է ծրագրեր, որոնք նպաստելու են արտահանման խթանմանը, գիտության և արդյուաբերության ինտեգրմանը, աշխատատեղերի ավելացմանը:

«Խիստ կարևորում եմ նայել բյուջեին որպես մեծ իներցիայով  փաստաթուղթ, որը կարողացել է լավագույն շեշտադրումները, պահպանողականության առումով, պահպանել, միաժամանակ դնել էական շեշտադրումներ պարտքի կայունության, հարկային եկումուտների ավելացման, սոցիալական ծախսերի  պաշտպանվածության վերաբերյալ, միաժամանակ  կառավարության գործողություններում, որոնք ունեն խիստ հստակ և որոշակի ժամկետներ, ձեռարկել այն միջոցառումները, որոնց վերաբերյալ պատգամավորները խոսում են»,- ասաց նախարարը:

Վ. Գաբրիելյանը նշեց, որ աշխատանքներ են տարվում պետական ապարատի կրճատման,  ծախսերի կրճատման ուղղությամբ:

«Պետական ապարատում առ այսօր կրճատվել է 791 ծառայողական մեքենա: Փոքր թիվ չէ: Իհարկե, դրանց մեջ եղել են մեքենաներ, որոնք չէին օգտագործվում»,- ասաց Վաչե Գաբրիելյանը:

 

Placeholder
Առ այսօր կրճատվել է 791 ծառայողական մեքենա. Վաչե Գաբրիելյան