Նախարարը իրանցի պաշտոնյաներին է ներկայացրել Armphone-ը
Տնտեսություն
12:42 18/11/2016
Հայաստան

Նախարարը իրանցի պաշտոնյաներին է ներկայացրել Armphone-ը

Իրանը կարևոր տնտեսական գործընկեր է Հայաստանի համար: Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ հանդիպմանն ասել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Նախարարն ընդգծել է՝ հարկավոր է հստակ քայլեր ձեռնարկել երկու երկրների տնտեսական համագործակցությունն ավելի ակտիվացնելու համար:

Նախարարության հասարակայնության և տեղեկատվության կապերի բաժնի փոխանցմամբ, նախարարն այս համատեքստում կարևորել է այս տարի Իրանում կայացած հայկական ապրանքների և ծառայությունների ցուցահանդեսը: Սուրեն Կարայանն առաջարկել է  ապահովել ցուցահանդեսի շարունակակությունը, ինչպես  նաև քայլեր ձեռնարկել միջտարածաշրջանային (Հայաստան, Իրան, Վրաստան) զբոսաշրջությունը զարգացնելու ուղղությամբ:

Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին նախարարին է ներկայացրել այն բոլոր ոլորտները և հնարավորությունները, որոնք կնպաստեն երկու երկրների միջև տնտեսական համագործակցության խորացմանը: Դեսպանի խոսքով, Հայաստանը կարևոր առևտրային հանգույց է, որ կարող է կապել Իրանը Եվրասական տնտեսական միության անդամ մյուս երկրների հետ:

Այսօր նախարարը հանդիպել է նաև  Իրանի Ֆինանսների և տնտեսական հարցերով փոխնախարար, մաքսային ծառայության ղեկավար Մասուդ Քարբասիանի գլխավորած պատվիրակության հետ:  Նախարարը խոսել է ազատ տնտեսական գոտիների կարևորության մասին` նշելով, որ այս ուղղությամբ ակնկալում է միասնական ջանքերի ներդնում: Նախարարը կարևորել է անխափան տարանցիկ փոխադրումների համար ընդհանուր մոտեցումները և պարզեցված մաքսային ընթացակարգերը:

Ըստ Քարբարսիանի` երկու երկրների համար ներդրումների աճը առաջնահերթություն է, և փորձի փոխանակումը այս ոլորտում արդյունավետ կլինի Հայաստանի և Իրանի համար:

Հանդիպման ավարտին Սուրեն Կարայանը հյուրերին է ներկայացրել Armphone հայկական արտադրության հեռախոսը, որը, հյուրերի հավատսմամբ, կարող է հետաքրքրել իրանցի սպառողներին

Placeholder
Նախարարը իրանցի պաշտոնյաներին է ներկայացրել Armphone-ը