Ցորկ. «Մխիթարյանի հարցում երկընտրանքի առաջ էինք կանգնած»
Սպորտ
17:50 18/11/2016
Աշխարհ

Ցորկ. «Մխիթարյանի հարցում երկընտրանքի առաջ էինք կանգնած»

Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը խոսել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության մասին: Այս մասին տեղեկացնում է sportsdaily.ru-ն:

«Բորուսիայում» անցկացրած վերջին մրցաշրջանում Մխիթարյանը հիանալի մրցելույթներ ունեցավ: Նրա հարցում երկընտրանքի առաջ էինք կանգնած` թողնենք, որ նա հեռանա մեկ տարի հետո անվճա՞ր, թե՞ հնարավորինս շահավետ վաճառենք: Արդյունքում` նա տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»` մեզ համար շահավետ տարբերակով»,- նշել է Ցորկը:

Placeholder
Ցորկ. «Մխիթարյանի հարցում երկընտրանքի առաջ էինք կանգնած»