Թուրքիայում 103 դասախոս  է ձերբակալվել
Քաղաքական
11:25 18/11/2016

Թուրքիայում 103 դասախոս է ձերբակալվել

Ստամբուլի Յիլդիզ համալսարանի 103 դասախոս է ձերբակալվել: Նրանց կասկածում են Ֆեթհուլլահ Գյուլենի հետ կապ ունենալու մեջ: Ոստիկանությունը համալսարանում օպերացիա է իրականացնում: Հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 16-ին Թուրքիայում տեղի ունեցավ զինված հեղաշրջման փորձ: Հիմնական գործողությունները տեղի ունեցան Անկարայում ու Ստամբուլում: Զոհվեց 240 քաղաքացի, ավելի քան 2 հազար մարդ ստացան վնասվածքներ: Թուրքիայի իշխանությունները մեղադրում են Գյուլենին հեղաշրջման փորձի համար, ԱՄՆ-ից պահանջում են արտահանձնել նրան:

Գյուլենի հետ կապ ունենալու մեղադրանքով կալանավորվել է 32 հազար մարդ, 70 հազար  պետական ծառայող ազատվել է աշխատանքից:

 

Placeholder
Թուրքիայում 103 դասախոս է ձերբակալվել