ՀՀՇ գործադիր քարտուղարը՝ Times.am կայքի գլխավոր խմբագիր. «Հրապարակ»
Օրվա մամուլ
08:26 19/11/2016

ՀՀՇ գործադիր քարտուղարը՝ Times.am կայքի գլխավոր խմբագիր. «Հրապարակ»

ՀՀՇ գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանը մոտ 2 ամիս է՝ խմբագրում է Times.am կայքը։ «Կայքն ունի զուտ քաղաքական-հասարակական, տեղեկատվական, վերլուծական ուղղվածություն, արտացոլում է այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում, այլեւ փորձում է իրազեկել միջազգային իրադարձությունների մասին»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է Կարեն Կարապետյանը։

Հարցին, թե ՀՀՇ գործադիր քարտուղար լինելը չի՞ խանգարում կայքի խմբագրի գործունեությանը, Կարապետյանն արձագանքել է. «Դրանք բացարձակ կապ չունեն միմյանց հետ, կարծում եմ, որ քաղաքական և լրատվական գործունեությունը չեն կարող հակասել միմյանց, նույնիսկ շատ դեպքերում կարող են լրացնել իրար»։

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ կայքի սեփականատերը քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն է։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Placeholder
ՀՀՇ գործադիր քարտուղարը՝ Times.am կայքի գլխավոր խմբագիր. «Հրապարակ»