ՊԵԿ-ում կադրային ու կառուցվածքային  լուրջ փոփոխություններ են իրականացվում. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
08:52 19/11/2016

ՊԵԿ-ում կադրային ու կառուցվածքային լուրջ փոփոխություններ են իրականացվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ  ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում նախագահ  Վարդան Հարությունյանը կադրային ու կառուցվածքային  լուրջ փոփոխություններ է կատարում։ 

Մասնավորապես, թերթին հայտնի է դարձել, որ  իր պաշտոնից ազատվել է  ՊԵԿ օպերատիվ հետախուզության  վարչության պետ  Ռոբերտ Գալոյանը։  Ավելին՝  թերթին հայտնի է դարձել, որ  օպերատիվ հետախուզության  վարչությունը  մի քանի բաժիններ ունի,  որոնք հնարավոր է, լուծարվեն։  Վ. Հարությունյանը, թերթի տեղեկություններով,  դրանք ոչ անհրաժեշտ է գտել։ ՊԵԿ լրատվական ծառայությունից հաստատել են  Ռոբերտ Գալոյանի ազատման  լուրը՝  հավելելով, որ  նա ազատվել է իր դիմումի համաձայն և նշանակվել  ՊԵԿ նախագահի խորհրդական։  Նրան փոխարինել է  Գարեգին Առաքելյանը։ Հարցին՝  ինչով են պայմանավորված փոփոխությունները,  պատասխանել են, որ որոշակի  հստակեցումներ անելուց հետո կպարզաբանեն։

 

Placeholder
ՊԵԿ-ում կադրային ու կառուցվածքային լուրջ փոփոխություններ են իրականացվում. «Ժողովուրդ»