ԵԱՏՄ-ն մեղմել է այն հարվածները, որոնք ստացել ենք ռուսական շուկայի փոքրացման հետևանքով. Վաչե Գաբրիելյան
Տնտեսություն
13:59 19/11/2016
Հայաստան

ԵԱՏՄ-ն մեղմել է այն հարվածները, որոնք ստացել ենք ռուսական շուկայի փոքրացման հետևանքով. Վաչե Գաբրիելյան

«Այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանն ունի արտահանման զգալի աճ»,- Ազգային ժողովում ՀՀ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի միջազգային գործերով հանձնաժողովի համատեղ նիստի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Նրա խոսքով՝ արտահանման աճ են գրանցել ԵՄ երկրներ, սակայն ԵԱՏՄ մեջ աճը շատ ավելին է:

Նա նշեց, որ այս պահին ԵԱՏՄ երկրները ունեն դեղերի միասնական շուկա, ինչը նշանակում է, որ հայ արտադրողը ՀՀ-ում գրանցված դեղամիջոցը կարող է վաճառել ԵԱՏՄ բոլոր հինգ երկրում:

«Սա այն առաջին քայլն է, որ մենք անում ենք շուկաների, ապրանքերի ծառայությունների միասնականացման համար: Հետո լինելու են ուրիշները»,- ասաց փոխվարչապետը:

Վաչե Գաբրիելյանը նշեց, որ համապատասխան վերլուծություն են արել՝ թե ի՞նչ կլիներ իրավիճակը, եթե Հայաստանը չանդամակցեր ԵԱՏՄ-ին: 

«Այն սցենարը, որը կար, և այդ սցենարը, որն առկա էր Մոլդովայում, Վրաստանում, եթե նույնը լիներ այստեղ, մենք կունենայինք շատ ավելի ցածր արտահանման և տնտեսական հարաբերությունների մակարդակ: Պետք է հաշվի առնել իրողությունները: ԵԱՏՄ-ն որպես տնտեսական մեխանիզմ, մեղմել է այն հարվածները, որոնք մենք ստացել ենք ռուսական շուկայի փոքրացման հետևանքով»,-ասաց նա:

Placeholder
ԵԱՏՄ-ն մեղմել է այն հարվածները, որոնք ստացել ենք ռուսական շուկայի փոքրացման հետևանքով. Վաչե Գաբրիելյան