Մտադիր են Աշտարակը դարձնել զբոսաշրջային ուղղություն
Տնտեսություն
15:21 19/11/2016

Մտադիր են Աշտարակը դարձնել զբոսաշրջային ուղղություն

Արագածոտնի մարզկենտրոնում քաղաքի զբոսաշրջության զարգացման նախագիծ են պատրաստել: Դրա նպատակն է Աշտարակը դարձնել զբոսաշրջային հետաքրքիր ուղղություններից մեկը: Նախագիծն  ներկայացրել են այսօր քաղաք այցելած վարչապետին:

Նախատեսվում է Աշտարակի 11-րդ դարի հին կամուրջի շրջակայքում, որտեղ առկա են եկեղեցիներ, պատմամշակութային հուշարձաններ, ձիարշավարան, հանգստի գոտի, վերականգնել քաղաքի կոլորիտը, որը կարող է գրավիչ դառնալ զբոսաշրջիկների համար:

Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, նշվել է, որ Աշտարակը զբոսաշրջության տեսանկյունից ուշադրության կենտրոնում է և ծրագիրը պետք է իրականացվի պետություն-մասնավոր համագործակցությամբ, նաև միջազգային կազմակերպությունների ներգրավմամբ:

Վարչապետ Կարեն Կարապետյանը ողջունել է նախաձեռնությունը և հանձնարարել հնարավորինս արագ  մշակել ծրագիրը և այն ներկայացնել կառավարություն:

Placeholder
Մտադիր են Աշտարակը դարձնել զբոսաշրջային ուղղություն