Կարլսեն-Կարյակին. կողմերից ոչ ոք չի ցանկանում զիջել
Սպորտ
09:18 19/11/2016

Կարլսեն-Կարյակին. կողմերից ոչ ոք չի ցանկանում զիջել

Նյու Յորքում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը, որում ուժերն են չափում աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը և չեմպիոնի կոչման հավակնորդ, աշխարհի գավաթակիր Սերգեյ Կարյակինը:

6-րդ տուրում գրանցվել է հերթական ոչ ոքին: Հանդիպումն ավարտվել է 32-րդ քայլում: Նախորդ 5 տուրերում կողմերը նույնպես կիսել են միավորը և այս պահին հաշիվը հավասար է` 3:3: Գրոսմայստերներից ոչ ոք չի ցանկանում զիջել և ընթանում է հավասար պայքար: 7-րդ տուրը կկայանա նոյեմբերի 20-ին:

Placeholder
Կարլսեն-Կարյակին. կողմերից ոչ ոք չի ցանկանում զիջել