Մահացել է աշխարհում առաջին անգամ սրտի փոխպատվաստում կատարած վիրաբույժը
Աշխարհում
11:14 19/11/2016
Աշխարհ

Մահացել է աշխարհում առաջին անգամ սրտի փոխպատվաստում կատարած վիրաբույժը

Միացյալ Նահանգների Հյուսթոն քաղաքում 96 տարեկանում նախօրեին վախճանվել է  վիրաբույժ Դենթոն Քուլին, ով աշխարհում առաջինն էր իրականացրել սրտի փոխպատվաստման վիրահատությունը:

«Լենտա.ռու»-ն գրում է, 1969 թվականին Քուլին առաջին անգամ իրականցրել է սրտի փոխպատվաստման վիրահատություն՝ 47-ամյա տղամարդու մոտ:

Քուլին իր մասնագիտական պրակտիկայի ընթացքում վիրահատել է մոտ 100 հազար հիվանդի, ինչպես նաև մշակել սիրտ-անոթային վիրաբուժության բնագավառում լայնորեն կիրավող մի շարք մեթոդներ: Սրտի վիրաբույժը պարգևատրվել է ԱՄՆ նախագահական Ազատության մեդալով, որն ամենաբարձր քաղաքացիական պարգևն է նահանգներում:
 

Placeholder
Մահացել է աշխարհում առաջին անգամ սրտի փոխպատվաստում կատարած վիրաբույժը