Նշվում է Երեքամյա Ս. Աստվածածնի տաճարին ընծայման տոնը
Հասարակություն
09:59 21/11/2016
Հայաստան

Նշվում է Երեքամյա Ս. Աստվածածնի տաճարին ընծայման տոնը

Հայաստանյան Առաքելական եկեղեցին այսօր նշում է  Երեքամյա Ս. Աստվածածնի տաճարի ընծայման տոնը:

Qahana.am-ը գրում է, որ Ս. Կույս Մարիամին նվիրված տոներից է Երեքամյա Ս. Աստվածածնի տաճարին ընծայման տոնը, որ բոլոր քրիստոնեական եկեղեցիները ոգեկոչում են նոյեմբերի 21-ին: Ըստ ավանդության` երեք տարին լրանալուց հետո, Տիրամոր աստվածավախ ու բարեպաշտ ծնողները` Հովակիմն ու Աննան, իրենց ուխտի համաձայն, Մարիամին ընծայում են տաճարին, ուր նա մնում է մինչև նշանվելը:

Տոնի հաստատումն առնչվում է այն տաճարի հետ, որ կառուցել է Հուստինիանոս կայսրն Աստվածածնի պատվին հին հրեական տաճարի տեղը, Մորիա բլրի վրա: Տաճարի նավակատիքը տեղի է ունեցել 543 թվականին նոյեմբերի 21-ին: 638 թվականին հետո, երբ Հուստինիանոսի կառուցած տաճարը վերածվում է մուսուլմանական մզկիթի, տոնակատարությունը տարածվում է ողջ քրիստոնյա աշխարհով մեկ: Աստվածածնի ընծայման տոնը Հայ Եկեղեցի մուտք է գործել ԺԸ դարում: Երեքամյա Ս. Աստվածածնի` տաճարին ընծայման տոնը Հայ Առաքելական Եկեղեցու անշարժ տոներից է:

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից հաղորդում են, որ
ժամը 10.30-ին, Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ` ի հիշատակ Ս. Աստվածածնի ընծայման տոնի:

Placeholder
Նշվում է Երեքամյա Ս. Աստվածածնի տաճարին ընծայման տոնը