Միջազգային բորսաներում նավթի գները շարունակում են աճել
Տնտեսություն
17:45 21/11/2016
Հայաստան

Միջազգային բորսաներում նավթի գները շարունակում են աճել

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները աճում են:

 «Գազետա.ռու»-ն գրում է, որ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI նավթի դեկտեմբերյան  ֆյուչերսների արժեքները աճել են 1,31 %-ով՝  հասնելով  46,29 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի  ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի հունվարի ֆյուչերսներն էլ բարձրացել են 1,39 %-ով՝ հասնելով բարելի համար 47,51  դոլարի:

Մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:

 

Placeholder
Միջազգային բորսաներում նավթի գները շարունակում են աճել