Հանգստյան օրերին  հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 90 անգամ. ԼՂՀ ՊՆ
Քաղաքական
09:38 21/11/2016
ԼՂՀ

Հանգստյան օրերին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 90 անգամ. ԼՂՀ ՊՆ

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 90 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1100 կրակոց: Նոյեմբերի 19-ին շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ): Այս մասին հայտնում են ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից: 

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում  և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

 

 

 

Placeholder
Հանգստյան օրերին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 90 անգամ. ԼՂՀ ՊՆ