Աշոտյանի հաղորդումը կփակվի. «Փաստ»
Օրվա մամուլ
08:41 22/11/2016

Աշոտյանի հաղորդումը կփակվի. «Փաստ»

«Փաստի» աղբյուրների հաղորդմամբ` նախատեսված է հունվարից փակել ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի` Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Եռանկյունի» հեղինակային հաղորդումը:

«Պատճառն այն է, որ հունվարից երկիրը թևակոխում է նախընտրական փուլ, իսկ նման դեպքում ԶԼՄ–ները, հատկապես` հեռուստաընկերությունները, ներքին ու արտաքին մոնիթորինգի են ենթարկվում:

Չնայած հաղորդումը հեղինակային է, ըստ մեր աղբյուրի, ՀՀԿ–ն չի ցանկանում, որ իր փոխնախագահի վարած հաղորդումը ազդի եթերային ցուցանիշների մոնիթորինգային արդյունքի վրա, և որոշվել է ժամանակավորապես փակել այն: Աշոտյանը եթեր կվերադառնա ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո»,-գրել է թերթը:

 

Placeholder
Աշոտյանի հաղորդումը կփակվի. «Փաստ»