Ընդդիմադիրները դաշինքներ կազմելու ակտիվ  քննարկումների մեջ են. «Ժամանակ»
Օրվա մամուլ
08:39 22/11/2016

Ընդդիմադիրները դաշինքներ կազմելու ակտիվ քննարկումների մեջ են. «Ժամանակ»

2017-ի ապրիլի 2-ին  կայանալիք խորհրդարանական ընտրություններին  ընդառաջ՝  ընդդիմադիր քաղաքական դաշտը դաշինքներ կազմելու ակտիվ  քննարկումների մեջ է։  Քննարկվում է դաշինքների  մի քանի  սցենար,  ամենահավանական տարբերակը  «Քաղաքացիական պայմանագիր»- «Հանրապետություն» դաշինքի սցենարն է։  Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:

«Այս ուժերին հնարավոր է միանա  նաև  Եվրաասոցացման  ջատագով  «Ժառանգությունը»,  որը նախօրեին քաղխորհրդի ընդլայնված նիստ է անցկացրել և հայտարարել ընդդիմադիր դաշտի միավորման  անհրաժեշտության մասին,  թեպետ «Ժառանգության» մասով  միանշանակ չէ «Քաղաքացիական պայմանագրի» ցանկությունը։  Չի բացառվում, որ  այլ ուժեր ևս  միանան այս դաշինքին»,-հավելել է թերթը։

Placeholder
Ընդդիմադիրները դաշինքներ կազմելու ակտիվ քննարկումների մեջ են. «Ժամանակ»