Հռիփսիմե Խուրշուդյանը նույնպես պետք է վերադարձնի բրոնզե մեդալը
Սպորտ
16:30 22/11/2016
Հայաստան

Հռիփսիմե Խուրշուդյանը նույնպես պետք է վերադարձնի բրոնզե մեդալը

Օլիմպիական Միջազգային Կոմիտեն հրապարակել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) հերթական զեկույցը, որում նշված են այն մարզիկների անունները, ովքեր նախնական տվյալներով կասկածվում էին Լոնդոնի 2012 թ. Օլիմպիական խաղերում արգելված նյութեր օգտագործելու մեջ:

Նրանց թվում է նաև Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի անդամ, +75 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճած Հռիփսիմե Խուրշուդյանը:

Միջազգային օլիմպիական կոմիտեի կարգապահական կոմիտեն որոշել է, որ հայ ծանրորդուհին խախտել է հակադոպինգային կանոնները, ինչի պատճառով պետք է զրկվի  նվաճած բրոնզե մեդալից։  Զեկույցում նշված է, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հնարավորինս  արագ պետք է վերադարձնի մեդալն ու պատվոգիրը:

Հավելենք, որ որոշման վերաբերյալ վերջնական վճիռ է կայացնելու ծանրամարտի միջազգային ֆեդերացիան: Օգոստոսին ՄՕԿ-ը նման որոշում էր կայացրել ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 69 կգ քաշային կարգում հանդես եկող Տիգրան Մարտիրոսյանի նկատմամբ: Նա էլ պետք է վերադարձներ Պեկինի 2008 թ. Օլիմպիական խաղերում նվաճած բրոնզե մեդալը:

Placeholder
Հռիփսիմե Խուրշուդյանը նույնպես պետք է վերադարձնի բրոնզե մեդալը