Վարդան Այվազյանն  ու Սուրեն Խաչատրյանը գործարար Սիլվա Համբարձումյանի պարտքն առ այսօր չեն վերադարձրել. «Ժամանակ»
Օրվա մամուլ
08:45 23/11/2016

Վարդան Այվազյանն ու Սուրեն Խաչատրյանը գործարար Սիլվա Համբարձումյանի պարտքն առ այսօր չեն վերադարձրել. «Ժամանակ»

Գործարար, հանքարդյունաբերությամբ և այլ բիզնեսներով  զբաղվող  Սիլվա Համբարձումյանը  «Ժամանակ»-ի հետ  զրույցում ասել է, որ ԱԺ ՀՀԿ-ական  պատգամավոր  Վարդան Այվազյանն  ու Սյունիքի նախկին մարզպետ  Սուրեն Խաչատրյանն առ այսօր իրեն  պարտք են  և հրաժարվում են վերադարձնել։

 «Սուրեն Խաչատրյանը, եթե պարտքը ժամանակին  վերադարձներ, 450 հազար դոլար էր, բայց հիմա 102 միլիոն դոլարից մի քիչ ավելի,  իսկ Վարդան Այվազյանինը՝ 70 000 դոլար։ Երբ որ 2 մետրանոց  մարդը կնոջը պարտք է, և նրան չեն ասում ՝ ա՛յ տղա, ամոթ է, տա՛ր  վերադարձրու, այս երկիրն ի՞նչ»,-թերթի հետ զրույցում ասել է Համբարձումյանը:

Placeholder
Վարդան Այվազյանն ու Սուրեն Խաչատրյանը գործարար Սիլվա Համբարձումյանի պարտքն առ այսօր չեն վերադարձրել. «Ժամանակ»