Արա Աբրահամյանի եղբայրը  ևս  չի  ցանկանում զբաղվել քաղաքականությամբ. «Իրավունք»
Օրվա մամուլ
08:38 23/11/2016

Արա Աբրահամյանի եղբայրը ևս չի ցանկանում զբաղվել քաղաքականությամբ. «Իրավունք»

 ՌԴ հայերի միության  նախագահ  Արա Աբրահամյանն այդպես էլ երեկ մամլո  ասուլիսում հստակ  չասաց՝ ցանկություն ունե՞ն  նրա երեք  եղբայրները՝ Արմեն, Սերյոժա և Գագիկ Աբրահամյանները՝ նախկին պատգամավորները, նորից քաղաքականությամբ զբաղվելու և դառնալու պատգամավոր։

Թեմայի մասին «Իրավունք»-ը  զրուցել է  Արա Աբրահամյանի՝  մամլո ասուլիսին  ներկա եղբայրներից Արմեն Աբրահամյանի հետ։ Վերջինս ԲՀԿ-ի ցուցակով  2007-ին  եղել է ԱԺ պատգամավոր։  Արմեն Աբրահամյանը, սակայն,  հրաժարվել է  պատասխանել հարցին՝ ասելով, որ չի ցանկանում քաղաքականությամբ զբաղվել և նորից պատգամավոր դառնալ։

-Իսկ Ձեր մյուս եղբայրնե՞րը։

-Չգիտեմ՝ ինչ իմանամ։

-Չե՞ք խոսել  նրանց հետ այդ թեմայով։

-Չէ, չէ։  

Placeholder
Արա Աբրահամյանի եղբայրը ևս չի ցանկանում զբաղվել քաղաքականությամբ. «Իրավունք»