Հովիկ Աբրահամյանի քաղաքական ապագայի հարցը լուծված է. «Փաստ»
Օրվա մամուլ
08:40 23/11/2016

Հովիկ Աբրահամյանի քաղաքական ապագայի հարցը լուծված է. «Փաստ»

Քաղաքական դաշտի ամենաքննարկվող ինտրիգներից մեկը` նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի քաղաքական ապագայի խնդիրը, հանգուցալուծում է ստացել. Աբրահամյանը կշարունակի մնալ քաղաքական կյանքի առանցքային դերակատարներից մեկը:

«Փաստ»-ի տեղեկություններով` կուսակցության վերնախավում որոշվել է, որ ՀՀԿ նոյեմբերին կայանալիք համագումարում Հովիկ Աբրահամյանը ընտրվելու է կուսակցության փոխնախագահ` քաղաքական գծով:

«Ըստ էության, այս որոշմամբ մեսիջ է հղվում, որ նա իշխանության բաժանման մեջ համապատասխան քվոտաներ կունենա»,-գրել է թերթը

Placeholder
Հովիկ Աբրահամյանի քաղաքական ապագայի հարցը լուծված է. «Փաստ»